Ղրիմում «ամերիկանո» սուրճն անվանափոխել են «ռոսիյանոյի»

15:17 • 07.11.14

Սիմֆերոպոլի սրճարանում «ամերիկանո» սուրճի փոխարեն առաջարկում են «ղրիմյան» սուրճ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքի պաշտոնական կայքին:

 

«Ուշադրությո՛ւն: Անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի առնչությամբ մենք չունենք «ամերիկանո» սուրճ: Հարցրեք «ղրիմյան» սուրճ»,- ասված է հաստատության պատին փակցված հայտարարությունում:

 

Կոկտեբելում ռեստորանի ղեկավարությունը նույնպես փոխել է ջրով բացված էսպրեսոյի անվանումը: Սուրճի սարքի վրա «ամերիկանո» կոճակը փոխել են «ռոսիյանոյի»:

 

Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ Պրիամուրյեում պատժամիջոցներին ի պատասխան New York պիցցերիան անվանափոխել են «Ամուր-բիստրոյի»: