Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել

12:29 • 07.11.14

Ադրբեջանում դարձյալ ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել:

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը՝ Turan գործակալությանը հղումով, Նախիջևանում ձերբակալվել է ընդդիմադիր ակտիվիստ, «Ազգային ճակատ» կուսակցության շրջանային բաժնի ղեկավար Հիջրան Գասիմովը:

 

«Ազգային ճակատ» կուսակցության Նախիջևանի կազմակերպության ղեկավար Յաշար Բագիրսոյը տեղեկացրել է, որ Գասիմովին նստեցրել են մեքենան ու տարել:

 

Նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

 

Ոստիկանությունը տեղեկություններ չի հաղորդում նրա ձերբակալության պատճառների մասին, և հայտնի չէ, թե նա ինչի համար է մեղադրվում:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը վերջին ամիսներին դարձյալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ երկրում քաղբանտարկյալների թվի աճի և «այլախոհներին» ճնշումների ենթարկելու դեպքերի առնչությամբ:

 

Ըստ իրավապաշտպանների ներկայացրած տվյալների՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն անցնում է 100-ը: