«Ռուսական արջը» թեքվում է դեպի Ասիա. New York Times-ի անդրադարձը

15:47 • 07.11.14

Մոտ քառորդ դար Արևմուտքում ենթադրում էին, որ Ռուսաստանը, «զիգզագներ և դադարներ անելով», «վիրավորանքներ ու կասկածներ» ապրելով, աստիճանաբար ինտեգրվում է արևմտյան աշխարհին, գրում է ամերիկյան The New York Times-ը:

 

Բեռլինից մինչև Վաշինգտոն հույս ունեին, որ կապերը Մոսկվայի հետ կամրապնդվեն: Այդ ճանապարհին կարևոր էր Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ությակին» (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա, Ճապոնիա, ՌԴ. վերջինիս անդամակցությունը, ի դեպ, կասեցվել է -Tert.am):

 

Սակայն այժմ, աղբյուրի գնահատմամբ, պարզ է, որ այդ մոտեցումը սխալ է եղել. «ռուսական արջը» թեքվել է դեպի Ասիա: Մոսկվան կորցրել է հետաքրքրությունն Արևմուտքի հանդեպ՝ որպես «ռուսական զարգացման մագնիսի»:

 

Նման եզրահանգումների համար պատճառ է հիմնականում ռուս-չինական համագործակցության սերտացումը:

 

Այժմ Արևմուտքը պետք է հասկանա, թե ինչպես շարունակի առնչվել Ռուսաստանի հետ: Համագործակցության եզրեր մատնանշվում են՝ մասնավորապես Իրանի հարցով: Խնդիրը, սակայն, այն է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան միասնական քաղաքականություն չունեն Ռուսաստանի հարցում: