Բեն Լադենին սպանողները վիճել են վճռական կրակոցի շուրջ

09:54 • 07.11.14

ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները, ովքեր մասնակցել են «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենին վերացնելու գործողությանը, չեն կարողացել եզրակացության գալ, թե նրանցից ով է արձակել վճռական կրակոցը, գրում է lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով։

 

Ահաբեկչին սպանող է իրեն անվանում միանգամից երկու մարդ: Նրանցից մեկը՝ Ռոբերտ Օ՛Նիլը, նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ հենց ինքն է սպանել բեն Լադենին: 38-ամյա տղամարդն անձը բացահայտելու որոշումն ընդունել է, երբ նրան զրկել են սոցիալական նպաստներից: Հատուկջոկատայինը 20 տարվա փոխարեն, որ անհրաժեշտ է եղել ծառայել, մնացել է զորքերում ընդամենը 16 տարի:

 

Նրան ընդդիմացել է մեկ այլ հատուկջոկատային, ով ցանկացել է անհայտ մնալ: Գործակալության աղբյուրի տվյալներով՝ զինծառայողը հայտարարել է, որ մինչ այն պահը, երբ Օ՛Նիլը կմտներ սենյակ, որտեղ գտնվում էր բեն Լադենը, այնտեղ էր արդեն երկու զինծառայող: Նրանցից մեկը Մեթ Բիսոնետն էր՝ «Դժվար օր» գրքի հեղինակը: Այդ հատուկջոկատայիններից մեկն է, իր խոսքով, արձակել վճռական կրակոցը:

 

«Երկու տարբեր մարդիկ բացարձակ տարբեր պատմություններ են պատմում՝ ինչ-որ պատճառներից ելնելով: Ինչ էլ Օ՛Նիլն ասի, ես չէի ցանկանա դրան առնչվել»,- ասել է Բիսոնետը: Նրա խոսքով՝ այդ երկու հատուկջոկատայիններից ոչ մեկն էլ չի կրակել բեն Լադենի վրա:

 

Բեն Լադենը սպանվել է 2011-ի մայիսին։