Բրյուսելում 100.000 ցուցարարների և ոստիկանության բախումները՝ ֆոտոշարքով և տեսանյութով
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նոյեմբերի 6-ին 100.000 ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են գրանցվել. պատճառը Բելգիայի նոր կառավարության հրապարակած մի շարք օրենսդրական փոփոխությունների մասին փաթեթն է, գրում է Daily Mail-ը։
Փաթեթի համաձայն՝ նախատեսվում է բարձրացնել թոշակի անցնելու տարիքը, աշխատավարձերի բարձրացումը սառեցնել և կտրել սոցիալական ապահովության մի շարք նպաստներ։
Նշվում է, որ նոր ձևավորված կառավարությունը կազմված է աջակողմյան պահպանողականներից, և նրանց առաջարկած փոփոխություններն առաջացրել են հանրության զայրույթը։
Նշվում է, որ արհմիությունների և ձախակողմյան քաղաքական գործիչների կողմից կազմակերպված խաղաղ ցույցը միանգամից վերածվել է բախումների, երբ ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա և սկսել հարվածել ռետինե մահակներով։
Զայրացած ցուցարարներն իրենց հերթին սկսել են այրել մեքենաներ և ոստիկանության մոտոցիկլներ։
Associated Press-ի վերջին թարմացումների համաձայն՝ առնվազն 14 մարդ է վիրավորվել։



















![]()





















