Չինացի պաշտոնյան 1 տարվա ազատազրկման է դատապարտվել վանքին նվիրատվություն անելու համար

14:00 • 07.11.14

Խուան ազգանունով Չինաստանի ազգային քաղաքական խորհրդատվական խորհրդի Շենչժենի քաղաքային հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը բուդդիստական վանքի 1 միլիոն յուանի (163,6 հազար դոլարի) նվիրատվություն է արել և դրա համար ազատազրկման դատապարտվել, գրում է ТАСС-ը:

 

Գուանչժոու քաղաքի վերաքննիչ դատարանը պաշտոնյային մեղավոր է ճանաչել նրա համար, որ այդկերպ նա փորձել է օրինականացնել ապօրինաբար ստացված միջոցները, և չեղյալ է հայտարարել նախկին արդարացնող որոշումը: Ինքը Խուանը պնդում էր, որ նա ցանկանում էր «ստանալ իր որդու համար բարձր ուժերի աջակցությունը»:

 

Նախկին պաշտոնյան այժմ արդեն կաշառակերության և զենքի անօրինական պահման համար ազատազրկման շրջանի 14-րդ օրն է անցկացնում: