Օբաման «Իսլամական պետության» դեմ պայքարի համար 3 մլրդ դոլար կխնդրի Կոնգրեսից

13:17 • 07.11.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 3,2 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կխնդրի ԱՄՆ-ի Կոնգրեսից՝ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար, հայտնում է France-Presse-ը:

 

Ակնկալվում է, որ այսօր Օբաման այդ հարցը կբարձրացնի Կոնգրեսի առաջ՝ հակաահաբեկչական գործողության շրջանակներում, որ ներկայում ԱՄՆ-ն և դաշնակիցներն իրականացնում են Սիրիայում ու Իրաքում իսլամիստների դեմ:

 

Հայտնի է, որ Օբամայի խնդրած գումարից 500 մլն դոլարը նախատեսված է իրաքյան բանակին և ԻՊ-ի դեմ պայքարող քրդերին սատարելու համար: