Էրդողանի արարքը հանկարծակիի է բերել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին (լուսանկարներ, տեսանյութ)

13:48 • 07.11.14

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Աշգաբադում, որտեղ նրան պաշտոնական արարողությամբ դիմավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, պաշտոնական արարողության ընթացքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:

 

Երկու երկրների նախագահները կանգնել են պետական դրոշների մոտ՝ մամուլի ներկայացուցիչներին հնարավորություն տալով լուսանկարել իրենց: Այդ ընթացքում հնչել են երկու երկրների օրհներգերը, ինչի ավարտից հետո Էրդողանը կռացել է՝ գետնից վերցնելու համար երկրի դրոշները, որոնք դրվել էին՝ նախագահներին իրենց կանգնելու տեղը հուշելու նպատակով:

 

Էրդողանի այս անսպասելի քայլի պատճառով Բերդիմուհամեդովն ու պաշտոնական արարողակարգի մյուս մասնակիցները հանկարծակիի են եկել՝ չիմանալով ինչ անել: Էրդողանը գրպանն է դրել դրոշներն ու շարունակել է ճանապարհը:Erdoğan yere eğilince...

Erdoğan yere eğilince...

Erdoğan yere eğilince...

Erdoğan yere eğilince...