ՌԴ-ում դատարանը տուգանել է տրանսպորտային ընկերությանը՝ հիջաբով ուղևորուհուն տեղափոխելուց հրաժարվելու համար

17:00 • 07.11.14

Ռուսաստանում «Վեստ լայն 2» ընկերությանը պատկանող ավտոբուսի վարորդը հրաժարվել է տեղափոխել ուղևորուհուն, որը հիջաբ է կրել, գրում է ria.ru-ն։

 

Կալինինգրադի դատարանը տուգանքի է ենթարկել ավտոբուսային ընկերությանը, որի վարորդը խնդրել է ուղևորուհուն լքել ավտոբուսը միայն այն պատճառով, որ նա մուսուլմանական գլխաշոր է կրել։

 

Երիտասարդ կինն իր մոր հետ նստել է N37 ավտոբուսը Շչեդինա փողոցում, ապա մեկ կանգառ գնալուց հետո վարորդը մոտեցել է իրենց և ստիպել դուրս գալ ավտոբուսից։

 

Նա իջել է կոնֆլիկտից խուսափելու համար և գրավոր դիմում գրել ընկերությանը՝ պահանջելով բացատրություն կատարվածի համար, սակայն պատասխան չստանալով՝ դիմել է դատարան։

 

Հայցվորը պահանջել է «Վեստ լայն 2» ընկերությունից փոխհատուցել իրեն կրած բարոյական վնասի համար։

Դատավճռի համաձայն՝ այժմ ընկերությունը ստիպված կլինի վճարել 22.000 ռուբլի որպես փոխհատուցում։

 

Ռուսաստանի Դաշնության տարածքում խղճի ազատության իրավունքի համաձայն յուրաքանչյուր անձ կարող է ընտրել հագուստ, որը համապատասխանում է իր ինքնությանը և դավանանքին։ Չնայած դրան՝ բազմաթիվ թեժ քննարկումներ են ծավալվել ՌԴ-ում։