Գերմանիայում շրջում է Հիտլերի նմանակը. նա գովազդում է «Տեսեք, թե ով է վերադարձել» ֆիլմը

15:04 • 07.11.14

Գերմանական մի շարք քաղաքներում նկատել են Հիտլերի արտաքինը նմանակող տղամարդու, հայտնում է The Independent-ը: 

View image on Twitter

Նա մեքենայով շրջում է և ողջույններ հղում, ինչը շատ բնակիչներ սարսափով են ընդունում: Ըստ աղբյուրի, սակայն, նմանակը գովազդում է «Տեսեք, թե ով է վերադարձել» ֆիլմը՝ Հիտլերի մասին: 

 

Երգիծական աշխատանքում ներկայացվում է 67 տարի անց Գերմանիա վերադարձած Հիտլերը: Ըստ սյուժեի՝ վերադարձած Հիտլերը 1945-ից հետո թվագրվող ոչինչ չի հիշում, հրաժարվում է հավատալ անգամ, որ ինքը Հիտլերն է: