Հրվ. Կորեայի նախկին առաջին տիկինը Հս. Կորեայի երեխաներին կապահովի գլխարկներով և բրդյա շարֆերով
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Լի Հի Հոն որոշել է այցելել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն: Նախկին նախագահ Կիմ Դե Չժունի այրին արդեն կառավարությունից թույլտվություն է խնդրել Փհենյան այցելելու համար, գրում է lenta.ru-ն:
Հարավկորեական The Chosun Ilbo թերթի տեղեկություններով՝ տվյալ հարցի թույլտվությունը չպետք է խնդիր դառնա, քանի որ Լի Հի Հոն արդեն քննարկել է իր մտադրությունը Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի հետ: Ինչպես նշվում է, նա պատրաստվում է ԿԺԴՀ-ի երեխաներին գլխարկներ և բրդյա շարֆեր նվիրել:
Սպասվում է, որ Լի Հի Հոն Փհենյան կժամանի դեկտեմբերի 17-ին՝ Կիմ Չեն Իրի մահվան երրորդ տարելիցին:










