195 մլն դոլար. վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ կալվածքը (լուսանկարներ)
ԱՄՆ-ում՝ Բևեռլի Հիլզում, վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ կալվածքը՝ Palazzo di Amore-ն՝ 195 մլն ԱՄՆ դոլարով, հայտնում է Life News-ը:
Իտալերենից թարգմանաբար «Սիրո պալատ» անվանումով կալվածքի տերը ներկայում միլիարդատեր Ջեֆ Գրինն է: Կալվածքին կից կա 10 հեկտար տարածք: Պատուհաններից բացվում են կանյոնի և Լոս Անջելեսի տեսարաններ: Նախքան վաճառքի հանելը Գրինն աշխարհի ամենաթանկ կացարանը կապիտալ նորոգել է ութ տարի շարունակ:
Նախորդ «ռեկորդակիրն» արժեր 139 մլն դոլար: Դա Le Palais Royal-ն էր Ֆլորիդայում:























