Ռեկորդային թվով լեհեր դեմ են եվրոգոտի մտնելուն. հարցում
Եթե եվրոգոտուն անդամակցելու մասին հանրաքվե անցկացվեր Լեհաստանում, ապա եվրոպական միասնական արժույթի կողմնակիցների համար արդյունքները տխուր կլինեին։ Այդ մասին վկայում են CBOS հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, հայտնում է Deutsche Welle-ն։
Եվրոգոտի մտնելուն դեմ է արտահայտվել հարցվածների 68%-ը։ Եվրոյին ճանապարհ տալուն կողմ է միայն հարցվածների 24%-ը։
CBOS-ի կողմից 2014թ. փետրվարին անցկացված հարցման արդյունքում դեմ էր 63%-ը։
Լեհաստանի՝ եվրոգոտուն միանալու հարցը շարունակում է բաց մնալ։ Ազգային արժույթից հրաժարվելու համար անհրաժեշտ է Սեյմի պատգամավորների մեծամասնությամբ փոփոխություններ մտցնել երկրի Սահմանադրության մեջ։










