Իսպանական դատարանն արդարացրել է կոռուպցիայի համար մեղադրվող թագավորի քրոջը

16:11 • 07.11.14

France-Presse-ը հայտնում է, որ իսպանական դատարանն արդարացրել է Իսպանիայի արքայադուստր Քրիստինային՝ հիմնական մեղադրանքների կտրվածքներով:

 

Արքայադուստր Քրիստինային և նրա ամուսնուն ամռանը մեղադրանք էր ներկայացվել մասնավորապես փողերի լվացման և հարկերից խուսափելու համար:

 

Սա լուրջ արձագանք էր գտել իսպանական հասարակության շրջանում: Արքայադստերը նույնիսկ արգելվել էր հայտնվել պալատական միջոցառումներին՝ գործի հետաքննության շրջանում: