Լատվիայի արտգործնախարարը Twitter-ում հայտնել է, որ միասեռական է

09:05 • 07.11.14

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը պաշտոնապես խոստովանել է, որ միասեռական է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Այդ մասին նախարարը հայտարարել է Twitter-ում։ «Ես գիտեմ, որ հիմա կսկսվի մեգահիստերիկա, սակայն ես հպարտ եմ, որ միասեռական եմ»,- գրել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

«Մեր երկրում պետք է սահմանել բոլոր տեսակի զուգընկերային հարաբերությունների իրավական կարգավորումը։ Ես կպայքարեմ դրա համար»,- հավելել է Ռինկևիչը։