ԱՄՆ-ում դեռահասն իր եղբորը սպանել է՝ տեսախաղից առաջացած հալյուցինացիաների պատճառով (լուսանկարներ)
18-ամյա դեռահաս Կոդի Մետցկեր-Մեդսենն ԱՄՆ-ի Այովա նահանգի Լոգան քաղաքի դատարանում հայտարարել է, որ սպանել է 5-ամյա խորթ եղբորը՝ Դոմինիկ Էլկինսին, գրում է korrespondent.net-ը։
Տղան ասել է, որ իրեն թվացել է, թե եղբայրը գոբլին է։ Գոբլինները չար թզուկներ են, հիմնականում հանդես են գալիս ֆանտաստիկ ժանրում նկարահանված ֆիլմերում կամ մուլտֆիլմերում։
Սպանությունը տեղի է ունեցել 2013-ի օգոստոսին, երբ երկուսն էլ խաղալիս են եղել իրենց տան ետնաբակում։ Կոդին վերցրել է աղյուսի կտորը և սկսել հարվածել եղբորը, որից հետո նրան խեղդամահ է արել գետում։
Կոդին պատմել է, որ շատ հաճախ է հայտնվում երևակայական աշխարհում և հալյուցինացիաներ է ունենում։ Նա ասել է, որ այդ ամենը սկսվել է Skylanders տեսախաղը խաղալուց հետո։
Հանցագործության պահին 18-ամյա դեռահասը վստահ է եղել, որ ոչ թե սպանում է իր եղբորը, այլ՝ «զզվելի կանաչ գոբլինին»։
Նա ասել է, որ շատ էր իր եղբորը սիրում և երբեք նրան վնաս չէր տա։ Դեռահասի մայրն ասել է, որ հղիության ընթացքում թմրանյութեր է օգտագործել, իսկ ծնվելուց հետո Կոդին շատ երևակայական ընկերներ է ունեցել։
Տղային տեղափոխել են մեկուսարան, իսկ դեռահասի փաստաբանը պնդում է, որ նա անմեղսունակ է, քանի որ հանցագործության պահին գտնվել է աֆեկտի տակ։


![]()














