Victoria’s Secret-ը փոխել է «կատարյալ մարմնի» մասին կարգախոսը՝ սոցցանցերում սկանդալից հետո
Victoria’s Secret ընկերությունը փոխել է «կատարյալ մարմնի» մասին իր գովազդային կարգախոսը՝ սոցիալական ցանցերում առաջացած սկանդալի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Daily News-ին:
Իսկզբանե ներքնազգեստի բրենդի կայքում կարգախոսը հնչել է որպես «The Perfect Body» և կառուցվել է body անգլերեն բառի մի քանի նշանակությունների հիման վրա («մարմին», «բոդի»): Այժմ կարգախոսը հետևյալ կերպ է փոխվել. «A Body for Every Body» («Բոդի բոլորի համար»):
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, բողոքի պատճառն ընկերության Body ներքնազգեստների գովազդն է. այն իրենից ներկայացնում է լուսանկար, որում պատկերված են ապրանքանիշի «հրեշտակները»՝ «Կատարյալ մարմին» կարգախոսով։
Առաջին կարգախոսի քննադատների խոսքերով՝ գովազդը «խաղում էր կանանց անվստահության վրա» և սխալ ուղերձ ուներ, քանի որ «կատարյալ մարմին» խոսքը տեղադրվել է «միատեսակ» և «նիհար» մարմնով մոդելների լուսանկարների ֆոնին:
Change.org կայքում հայտնվել է կարգախոսը փոխելու պահանջով խնդրագիր, ակտիվիստները կոչ են արել նաև Victoria’s Secret-ին ներողություն խնդրել:
Twitter-ի օգտատերերն իրենց հերթին գրել են հաղորդագրություններ #iamperfect («ես կատարյալ եմ») թեգով:










