Գուցե չասելն ավելի ճիշտ կլիներ. Ղարիբաշվիլին՝ Ալասանիային «արկածախնդիր» ու «ամբիցիոզ» անվանելու մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե անկեղծ է եղել պաշտպանության արդեն նախկին նախարար Իրակլի Ալասանիային տված գնահատականներում, տեղեկացնում է Грузия online-ը:
«Առհասարակ, ես սիրում եմ շիտակ խոսել և հաճախ ասում եմ այն, ինչ չպետք է ասվեր, սակայն երբեք չեմ ստում: Այլ հարց է՝ ես դա պե՞տք է ասեի, թե՞ ոչ»,-ասել է նա:
Նա նշել է, թե ցավով է նկատում, որ վերջին երկու տարիներին նա Ալասանիային իրականում որպես այլ մարդ է ճանաչել:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարարի կուսակցական ակտիվությանը, Ղարիբաշվիլին ասել է, թե «յուրաքանչյուր ոք ազատ է իր գործողություններում»:
«Մենք ողջունում ենք ընդդիմությանը: Նրանք հավանաբար հավատարմություն կհայտնեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը: Դա իրենց ընտրությունն է: Մենք ողջունում ենք քաղաքական սպեկտրը, քանի որ այդպիսով քաղաքական կյանքն ավելի հետաքրքիր է դառնում », - ասել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Ալասանիային բնութագրել էր որպես «արկածախնդիր», «ամբիցիոզ» գործիչ:










