Համաշխարհային առաջնորդները ԱԽՏՀ գագաթնաժողովին ներկայացել են ավանդական չինական կոստյումով (լուսանկարներ)
Պեկինում հյուրընկալված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագորակցության այս տարվա գագաթնաժողովին համաշխարհային առաջնորդները ներկայացել են ավանդական չինական տարազով` իրենց հարգանքը ցույց տալու հյուրընկալող կողմին:
Ինչպես գրում է Daily Mail-ը` 21 համաշխարհային առաջնորդի շարքում էին նաև Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը, ովքեր ևս ներկայացել էին չինական ավանդական պիջակներով: Ըստ պարբերականի՝ լուսանկարվելու պահին, կարծես, առաջնորդներն այնքան էլ միասնական չեն եղել: Օբաման անգամ շեղել է հայացի ուղղությունը, երբ Պուտինն անցնելիս է եղել իր մոտով:
Ընդհանուր լուսանկարում Պուտինը կենտրոնական տեղ է զբաղեցրել` հայտնվելով չինացի նախագահ Սի Ցզինպինի կողքին:













