Բրազիլացի միլիարդատերը գնել է Լոնդոնի կենտրոնի հայտնի երկնաքերը

17:06 • 10.11.14

The Independent-ը հայտնում է, որ բրազիլացի միլիարդատեր Յոսեֆ Սաֆրան գնել է Լոնդոնի Սիթիի՝ գործարար կենտրոնի Gherkin երկնաքերը:

 

Գործարքն արժեցել է ավելի քան 700 մլն ֆունտ:

 

Այս տարվա սկզբին հայտնի երկնաքերը վաճառքի էր հանվել, ստացվել էր 200 դիմում:

 

75-ամյա բրազիլացու կարողությունը գնահատվում է 15 մլրդ դոլար: Վերջերս նա 1.3 մլրդ-ով գնել էր բանանային Chiquita հսկային: