Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ աշխարհը շարժվում է դեպի «սառը պատերազմ»
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հայտարարել է, որ աշխարհը շարժվում է «սառը պատերազմի» ուղղությամբ, գրում է gazeta.ru-ն։ Այս մասին գրված է նախագահի պաշտոնական կայքում։
««Սառը պատերազմի» այս նոր տեսակը լուրջ խնդիր է, որը սպառնում է փոխել միջազգային հարաբերությունների ուղղությունը երկար ժամանակով։ Դրանից անհնար է խուսափել, բայց մեղմել որոշ չափով՝ դեռ հնարավոր է», - նշել է Նիինիստեն։
Իր խոսքով՝ կողմերը ոչինչ ձեռք չեն բերի դեպքերի նման զարգացումից և, հետևաբար, պետք է ձգտեն բարելավել այն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ էր արել բոլոր երկրներին կանխել նոր «սառը պատերազմը»։











