Մոսուլում «Իսլամական պետության» գրոհայինները մտրակի 80 հարվածի են ենթարկում ծխախոտ վաճառողներին

17:51 • 10.11.14

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված իրաքյան Մոսուլ քաղաքում ծխախոտի վաճառքի և դրա ներմուծման համար ուժի մեջ է մտել նոր պատժատեսակ, գրում է lenta.ru-ն։

 

Ծխախոտի վաճառականներին կպատժեն 80 մտրակի հարվածով և 700.000 իրաքյան դինար տուգանքով (մոտ 580 դոլար)։

Դրա հետ մեկտեղ ծխախոտի վաճառքը պատժվում է նաև կալանքով՝  երկու շաբաթից ավել ժամկետով։

 

Ծխախոտ ներկրելու համար նրանց սպառնում է 80 մտրակի հարված կամ 4 ամիս կալանք և մինչև 4.000.000 իրաքյան դինար տուգանք (մոտ 3.300 դոլար)։

 

Մոսուլի համալսարանի աշխատակիցներից մեկի խոսքով՝ ծխախոտ ծխելու համար գանձվում է 20.000 դինար (մոտ 16 դոլար)։

 

Մոսուլի մեկ այլ բնակիչ հայտնել է, որ այս բոլոր սահմանափակումների հետևանքով ծխախոտի գները բարձրացել են, և մարդիկ վախենում են ծխել նույնիսկ իրենց սեփական տանը։

 

«Իսլամական պետությունը» կազմավորվել է Իրաքում 2013-ի սկզբին և վերջին ժամանակներում սկսել է Սիրիայի վրա հարձակումներ իրականացնել։ 2014-ի հունիսից ահաբեկիչներն իրենց վերահսկողության տակ են առել Տիկրիտ և Մոսուլ քաղաքները։



Կարդացեք նաև՝

«Իսլամական պետության» ահաբեկիչները Իրաքում 50 մարդու են մահապատժի ենթարկել

«Իսլամական պետությունը» Ռաքքայում դպրոցականներից ջիհադիստներ է պատրաստում (լուսանկարներ)