Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման հանդիպել են Պեկինում
Պեկինում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է kommersant.ru-ի հատուկ թղթակիցը։
Նախագահների հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Պուտինը, մի քանի րոպե ուշանալով լուսանկարվելու արարողությունից, մտել է մի սենյակ, որտեղ եղել են բոլոր առաջնորդները։
Օբաման առաջինն է նկատել Պուտինին և, ձեռքը թափահարելով, ողջունել։ ՌԴ նախագահը մոտեցել է նրան, նրանք ողջունել են միմյանց և սկսել զրուցել։ Զրույցը տևել է 7-8 րոպե։ Այնուհետ առաջնորդներն անցել են լուսանկարվելու արարողությանը։










