Իրանական կողմը հերքել է Բաքվում ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցություններ անցկացնելու մասին լուրը

17:28 • 10.11.14

Իրանի և ԱՄՆ-ի միջև Բաքվում գաղտնի բանակցություններ անցկացնելու մասին լուրը, որը հրապարակել էր The Times պարբերականը, իրականությանը չի համապատասխանում:

 

Այդ մասին Trend գործակալությանն ասել է Թեհրանի համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ռեզա Սաբզալիփուրը:

 

Նրա խոսքով՝ թերթը գրել է, թե ինքը գլխավորել է բանակցություններում իրանական պատվիրակությունը, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում:

 

Պաշտոնյան նշել է, թե ինքը որևէ տեղեկություն չունի Թեհրանում ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչություն բացելու մասին, ինչի մասին գրել էր թերթը:

 

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատանը ևս հերքել են բանակցությունների մասին տեղեկությունը: