Ադրբեջանցի հաքերները ՀՀ Կենտրոնական բանկից գողացած տվյալներ են հրապարակել
Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկից ավելի վաղ գողացած տվյալներ են հրապարակել։ Խոսքը 2.4 GB արխիվի մասին է, որտեղ կան նամակներ, պայմանագրեր և այլ փաստաթղթեր, այս մասին տեղեկացնում է Banman.am–ը։
Կայքը հիշեցնում է, որ սեպտեմբերի 11–ին ադրբեջանցիք կոտրել էին ԿԲ լիցենզիաների օն֊լայն տրամադրման կայքը։ Ֆայլերի մի մասը հենց այս կայքից են։ Մնացածը կարող են լինել ԿԲ այլ սերվերներից։
Արխիվը տեղադրված է հաքերները կայքի վրա․ֆայլերը ստուգված չեն։










