Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնը ավտովթարից մահացել է
16:26 • 11.11.14
Երևան-Գյումրի ճանապարհին կատարված խոշոր ավտովճարի հետեւանքով մահացել է 94 կգ քաշային կարգի ծանրորդ, Հայաստանի 2012 թվականի պատանեկան առաջնության չեմպիոն, 20-ամյա Վանիկ Սարգսյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ կատարվածի վերաբերյալ իր ցավը հայտնելով:
Placeholder










