Բրիջիտ Բարդոն Նեպալի իշխանություններից պահանջել է արգելել կենդանիների արյունալի զոհաբերությունները

12:56 • 11.11.14

Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն Նեպալի իշխանություններից պահանջել է արգելել հինդուիզմում ավանդական դարձած կենդանիների զանգվածային զոհաբերությունները, փոխանցում է Лента-ն։

 

Իր բաց նամակում դերասանուհին կոչ է անում Նեպալի նախագահ Ռամ Բարան Յադավին թույլ չտալ կենդանիների զանգվածային սպանդը Գադհիմայի Մել տոնակատարության ժամանակ։

 

Եթե այդ փառատոնը կայանա, ապա, դերասանուհու կարծիքով, «ամբողջ աշխարհը հերթական անգամ սարսափով և հուսահատությամբ կհետևի, թե ինչպես է 2 օրվա ընթացքում դաժանորեն զոհաբերվում 250 .000 ոչխար, գոմեշ, խոզ, հավ, աղավնի, բադ և սպիտակ մուկ»։

 

Գադհիմայի աստվածուհուն նվիրված տոնը տևում է 1 ամիս և անցկացվում է 5 տարին մեկ։