«Շրջանառության հարկի մասին» նախագիծը հետաձգվեց մինչև փետրվար

12:22 • 11.11.14

110 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ քվեարկությամբ մինչև փետրվար հետաձգվեց Կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: 

«Ժառանգություն» խմբակցությունը քվեարկեց ձեռնպահ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» և «Հանրապետական» խմբակցությունները՝ կողմ: