Ավստրալիայում կոալան «ձերբակալվել է»՝ երթևեկությունը խափանելու համար (լուսանկարներ)
Ավստրալիայում կոալային «ձերբակալել են», նստեցրել ոստիկանական մեքենան, բայց լավ է՝ չեն ձեռնաշղթայել, արձանագրում է Daily Mail-ը:
Դա տեղի է ունեցել, երբ կոալան խախտել է «երթևեկության կանոնները»՝ խափանել է երթևեկությունը Քեմփբելթաունում:
Հետաքրքրական է, որ ոստիկանությունն էլ հրապարակել է զանցանք կատարած գազանիկի լուսանկարները Facebook-ում՝ արժանանալով մեծ ուշադրության:
Կենդանիների իրավունքների պաշտպանները ոստիկանությունից պահանջել են ճանապարհներից հեռու որևէ հարմար տեղ ազատ արձակել կոալային:












