«Discovery» հեռուստաընկերությանը կոչ են արել չցուցադրել անակոնդայի` ամերիկացի գիտնականին ողջ-ողջ կուլ տալու մասին հնարքը

20:39 • 11.11.14

Discovery հեռուստաընկերությանը կոչ են արել չցուցադրել անակոնդայի` մարդուն ողջ-ողջ կուլ տալու մասին տեսանյութը` դա «դաժանություն» համարելով:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Ամազոնյան արևադարձային անտառներում 9 մետրանոց կանաչ անակոնդայի «զոհ» է դարձել ամերիկացի գիտնական Փոլ Ռոզոլին՝ մի ծրագրի համար, որը կհեռարձակվի դեկտեմբերին:


Ավելի քան 21 000 մարդ խնդրագիր է ստորագրել` ասելով, որ այդ արարքը չպետք է ցուցադրվի հեռուստատեսությամբ` բացատրելով, որ դա կարող է ամրապնդել «բացասական ընկալման կարծարտիպը օձերի հանդեպ»:


Խնդրագրում ասվում է. «Դա կենդանիների բարձրագույն աստիճանի չարաշահում է` ամենազզվելի ձևով, ինչը կարող է հանգեցնել անակոնդայի մահվանը, քանի որ այն չի կարող կուլ տալ մարդու ամբողջական մարմինը»: