ՌԴ Պետդումայում առաջարկել են անձնագրով վաճառել միայն 15.000 ռուբլուց թանկ զարդերը
ՌԴ Պետդումայում առաջարկել են անձնագրով վաճառել միայն 15.000 ռուբլուց թանկ ոսկյա զարդերը, գրում է Lenta.ru-ն։
Համապատասխան օրինագիծը խորհրդարանի օրակարգ է ներկայացրել Վալերի Յազևը՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցությունից, այդ մասին գրված է Պետդումայի պաշտոնակայն կայքում։
Ներկայիս օրենքի համաձայն՝ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված զարդեր գնելիս պետք է հաճախորդի նույնականացում իրականացվի։
Յազևի կարծիքով՝ այն բարդացնում է ֆինանսա-տնտեսական գործունեությունը և բարձրացնում է աշխատանքային ծախսերը։
Ըստ օրինագծի՝ զարդեր վաճառողը կարող է անձնագիր պահանջել բոլոր տեսակի գործարքների համար՝ անկախ վաճառվելիք ապրանքի գնից, միայն այն դեպքում, եթե փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածներ կան։










