ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը

14:15 • 11.11.14

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ծրագրերը, ինչպես նաև Ուկրաինային օգնելու հարցը. տեղեկացնում է Reuters–ը։


«Հաջորդ շաբաթ մենք նախարարների մակարդակով հանդիպում կունենանք Բրյուսելում, որի ընթացքում կքննարկենք ոչ միայն պատժամիջոցների խստացման, այլև Ուկրաինային այս դժվար ժամանակահատվածում օգնելու հարցը»,- ասել է նա՝ Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:


Ավելի վաղ Մոգերինին հայտարարել էր, թե նոր պատժամիջոցների հարցը պատրաստ է ԵՄ-ի կառույցներում քննարկելու համար: