Տաջիկստանում դիտարկում են ԵՏՄ-ին անդամակցության դրական և բացասական կողմերը
Դուշանբեում դիտարկում են Տաջիկստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դրական և բացասական կողմերը, գրում է korrespondent.net-ը՝ dw.de-ին հղումով։
Տաջիկստանում ակտիվացել են քննարկումները՝ կապված երկրի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հետ։
Երկրի նախագահ Էմոմալի Ռախմոնի խոսքով՝ Դուշանբեն ընդամենն ուսումնասիրում է ԵՏՄ փաստաթղթերը և միության տնտեսական բազան՝ հետագայում դրան միանալու նպատակով։
Տաջիկստանի հարևան Ղրղզստանն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է ընդգրկվել միության կազմում 2015-ի հունվարին։
Տաջիկստանի մի շարք կազմակերպությունների մասնագետներ կողմ և դեմ կարծիքներ ունեն՝ կապված ԵՏՄ-ին անդամակցության հետ։
Ոմանք կարծում են, որ այն կզարգացնի իրենց տնտեսությունը, բացի այդ՝ անդամ երկրների կողմից ներդրումները կնպաստեն արդյունաբերության վերակենդանացմանը։
Ոմանք էլ կտրուկ դեմ են երկրի անդամակցմանը՝ մեկնաբանելով, որ ՌԴ-ում ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը, զրոյական տնտեսական աճը, խոշոր կապիտալի արտահոսքը և բացասական կանխատեսումներն արդեն հիմք են ԵՏՄ անդամակցությունից հրաժարվելու համար։










