Գերմանիայում մեկնարկել է կառնավալային նոր սեզոնը
Գերմանիայի Քյոլն, Դյուսելդորֆ, Մայնց և այլ քաղաքներում նոյեմբերի 11-ը յուրահատուկ օր է. տարվա 11-րդ ամսվա 11-րդ օրը՝ ժամը 11։11-ին, այստեղ սկսվել է հերթական կառնավալային սեզոնը, հայտնում է Deutsche Welle-ն։
Կառնավալի մեկնարկի առաջին օրն այստեղ ընդունված է համբուրվել ծանոթների և ոչ այնքան ծանոթների կամ ընդհանրապես անծանոթ մարդկանց հետ։
Կառնավալը բացվում է, ինչպես և ընդունված է, ուրախ զանգվածային երթերով։ Այս տարի կառնավալային սեզոնը կտևի մինչև 2015թ. փետրվարի 18-ը։ Իսկ գլխավոր իրադարձությունը տեղի կունենա փետրվարի 16-ին։










