Հնդկաստանում պաշտոնյաներին կպարտադրեն տանը զուգարան ունենալ

17:29 • 11.11.14

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որը պաշտոնյաներին պարտադրում է տանը զուգարան ունենալ, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Օրենքի ուժի մեջ մտնելուց կես տարվա ընթացքում շրջանային նախարարները պարտավոր են տեղի իշխանություններին տեղեկացնել՝ ունե՞ն արդյոք զուգարաններ: Եթե պարզվի, որ չունեն, պաշտոնյան կարող է ազատվել աշխատանքից:

 

Ընտրությունների ապագա թեկնածուները նույնպես պարտավոր են լինելու փաստաթուղթ ներկայացնել այն մասին, որ իրենց տանը զուգարան կա:

 

Հիգիենայի նորմերը պահպանելու ակտիվ ջատագով է Հնդկաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ դա կօգնի կանխել ջրերի աղտոտումը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տյվյալներով՝ աշխարհում մոտ 1.1 մլրդ մարդ երբևէ զուգարանից չի օգտվել: Հնդկաստանի բնակչության կեսից ավելին շարունակում է բնական կարիքները հոգալ փողոցներում: