Ռուսաստանում փոխնահանգապետը փակվել է զուգարանում և օգնություն խնդրել Instagram-ի միջոցով

15:17 • 11.11.14

ՌԴ Վոլոգոդսկի շրջանի փոխնահանգապետ Ալեքսեյ Կոժևնիկովը մտել է զուգարան և «պատանդ» մնացել այնտեղ, գրում է lenta.ru-ն։

 

Նա զուգարանի «գերությունից» իրեն ազատելու խնդրանքով դիմել է Instagram-ի օգտատերերին՝ այդ մասին գրառում անելով։

 

Իր էջում նա տեղադրել է զուգարանի դռան լուսանկարը և մակագրել. «Չեմ կարող հավատալ... կոտրվել է փականը, և ես մնացել եմ (ներեցեք) զուգարանում։ Չգիտեմ՝ լա՞մ, թե՞ ծիծաղեմ»։

 

Օգտատերերը հնարավորությունը բաց չեն թողել հեգնելու քաղաքական գործչին և մեկնաբանություններ են թողել գրառման տակ։