Մորմոնների առաջնորդը 40 կին է ունեցել. ԶԼՄ-ներ

11:48 • 11.11.14

Մորմոնների եկեղեցու հիմնադիր Ջոզեֆ Սմիթը մոտ 40 կին է ունեցել, հայտնում է The New York Times-ը:

 

Այս կրոնական ուղղության առաջնորդներն առաջին անգամ են ընդունել այս փաստը: Մորմոնները նշել են, թե հնարավոր է Սմիթն իր ոչ բոլոր կանանց հետ է սեռական հարաբերություն ունեցել, քանի որ նրանցից ոմանք նախատեսված են եղել անդրշիրիմյան կյանքի համար:

 

Եկեղեցական նյութերում Սմիթը միշտ ներկայացվել է որպես իր կնոջ՝ Էմմայի հավատարիմ զուգընկեր:

 

Սմիթի կանանց թվում են եղել արդեն ամուսնացած տիկնայք և դեռահասներ, այդ թվում՝ 14-ամյա: