Նազարբաևը հայտարարել է Ղազախստանի նոր տնտեսական ուղու մասին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է այդ երկրի նոր տնտեսական քաղաքականության մասին, որը ստացել է «Նուրլի ժոլ» անվանումը, հայտնում է «Գազետան»:
Երկրին ուղղված ամենամյա ուղերձում Նազարբաևն ասել է, որ դա իրենց պատասխանն է «նոր մարտահրավերներին»:
Նազարբաևը կանխատեսել է, որ առաջիկա տարիները համաշխարհային տնտեսության համար ճգնաժամային են լինելու, իսկ Ղազախստանի տնտեսությունն առաջ է մղելու «Նուրլի ժոլը»:
Նոր քաղաքականությունը նախատեսում է ճանապարհների ակտիվ շինարարություն, ինչը 200 հազար աշխատատեղ կապահովի: Դրանից բացի, 2015 - 2017 թթ ամեն տարի գումար կհատկացվի բարեփոխումների և ենթակառուցվածքների զարգացման համար:










