Կինը 129 կգ քաշ է կորցրել, երբ բժիշկներն ասել են, որ չի հասցնի տոնել իր 30-ամյակը, եթե չնիհարի (լուսանկարներ)
Երիտասարդ կինը, ում բժիշկներն ասել էին, որ կարող է չտոնել իր 30-ամյակը, եթե չնիհարի, 129 կգ քաշ է կորցրել, որը նրա մարմնի մոտ 2/3-ն էր կազմում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 27-ամյա Բրիանան ՄքԷնտեգարտը 208 կգ էր կշռում, երբ հերթական անգամ ստուգվելու համար բժշկի այցելելիս նրա բժիշկը զգուշացրեց, որ եթե չկարողանա կարգավորել իր քաշը, սրտի կաթված կստանա առավելագույնը՝ 18 ամիս անց:
Այժմ` մոտ 130 կգ կորցնելուց հետո, 31-ամյա Բրիանանը 10 չափս ավելի փոքր հագուստ է կրում և նոր աշխատանքի է անցել, նոր տուն է տեղափոխվել իր փեսացուի հետ և ճանաչվել «Աշխարհի նիհարող կին 2014»:












