Չինաստանի առաջնորդին ԱԽՏՀ գագաթաժողովի ընթացքում ամենից շատ սմոգն է անհանգստացրել
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինում անցկացվող Ասիա- խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի օրերին ինքն ամենաշատն անհանգստացել է Չինաստանի մայրաքաղաքում հնարավոր սմոգի պատճառով, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Այս օրերին առավոտյան արթնանալուց հետո ես առաջին հերթին ստուգում էի Պեկինում օդի որակը՝ հուսալով, որ ծխածածկույթը նվազել է, և հյուրերն իրենց հարմարավետ կզգան», - հայտարարել է նա:
Գագաթաժողովի ընթացքում Պեկինում ամենախիստ սահմանափակումներն են մտցվել մեքենաների տեղաշարժի և արդյունաբերության մեջ՝ 2008թ.-ի Օլիմպիական խաղերից ի վեր:
Պեկինից 200 կմ շառավղով գտնվող գործարանների մեծ մասը լիովին դադարեցրել են իրենց աշխատանքները:
Այժմ Պեկինում օդի որակի ինդեքսը 50 է, ինչը բնութագրվում է որպես «լավ»: Հոկտեմբերի կեսերին օդի աղտոտվածության մեջ վտանգավոր մասնիկների ցուցանիշը հասել էր «վտանգավոր» աստիճանի՝ 400 կետ:










