Պեսկովը հայտնել է, թե ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Օբաման

12:46 • 11.11.14

Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում քննարկել են Սիրիային, Ուկրաինային, Իրանին առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պեկինում անցկացված գագաթաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ խոսել է ամերիկացի իր գործընկեր Բարաք Օբամայի հետ:

 

Պեսկովի խոսքով՝ երկու երկրների առաջնորդները կարճատև զրույց են ունեցել, սակայն քննարկել են թե՛ երկկողմ հարաբերությունները, թե՛ Սիրիայի, Ուկրաինայի և Իրանի հարցերը:

 

«Մի քանի անգամ ընդմիջումներն օգտագործվել են նախագահ Օբամայի հետ կարճատև զրույցների համար: Դրանք կարճ են տևել, սակայն խոսել են երկկողմ հարաբերությունների, Սիրիայի, Ուկրաինայի և Իրանի մասին»,-ասել է նա:

 

Վլադիմիր Պուտինը նաև կարճատև զրույցներ է ունեցել Վիետնամի և Ինդոնեզիայի նախագահների հետ: