Ուկրաինայի նախագահը հայտարարել է պատերազմը դադարեցնելու ցանկության մասին
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Twitter-ի իր էջում գրել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմը և կանխել Երրորդ համաշխարհայինը:
«Լենտա»-ն մեջբերում է Պորոշենկոյի անգլերեն գրառումից. «96 տարի առաջ ավարտվել է Առաջին համաշխարհայինը: Ես ցանկանում եմ դադարեցնել մեկ այլ պատերազմ: Ես չեմ ուզում որևէ մեկին հնարավորություն տալ խելահեղորեն Երրորդ համաշխարհայինը սկսել»:
Facebook-ի իր էջում էլ նա գրել է, որ այսօր Եվրոպայում ոչ ոք Հաղթանակի օր չի նշում, քանի որ պատերազմում չկան հաղթողներ ու պարտվողներ, կան միայն ողջ մնացածներ, ընդ որում՝ երկու կողմերից էլ:
Պորոշենկոն իր հայտարարություններում ընդգծել է, որ հավատում է Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:










