Չինաստանի առաջին տիկնոջը իր թիկնոցն առաջարկելու՝ Պուտինի ջենթլմենական քայլն առաջինը չէ. ԶԼՄ-ները նոր լուսանկար են հրապարակել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում անցկացվող ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթացքում ջենթլմենական արարքի հեղինակ է դարձել` հայտնվելով միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Ինչպես գրում է Business Insider-ը` Պուտինի քայլը, երբ վերջինս իր ծածկոցը գցեց Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի ուսերին, չինական ԶԼՄ-ները փորձել են գրաքննության ենթարկել, սակայն այն տարբեր արձագանքներ է ունեցել:
«Պուտինը, նախկին խորհրդային լրտեսը, ով ձի է վարում կիսամերկ, իր քայլն է կատարել», - գրել է The New York Times-ը:
Հետաքրքրական է, որ սա Պուտինի առաջին ջենթլմենական քայլը չէ: ԶԼՄ-ները հիշել են նաև ՌԴ առաջնորդի նմանատիպ արարքը` Անգելա Մերկելին թիկնոց առաջարկելիս:












