300 հոգու մահվան պատճառ դարձած «Սևոլ» նավի կապիտանն ազատազրկվել է 36 տարով
Հարավային Կորեայի դատարանը 36 տարվա ազատազրկման է դատապարտել «Սևոլ» լաստանավի նավապետին, հայտնում է Reuters-ը:
Լի Ձուն Սեոկը մեղավոր է ճանաչվել անփութության համար: Դատարանը չի բավարարել դատախազի՝ մահապատժի պահանջը:
Նավի գլխավոր ինժեներն էլ ազատազրկվել է 30 տարով՝ իր վիրավոր գործընկերներին չօգնելու և այդ կերպ նրանց մահ պատճառելու համար:
Ապրիլին նավի խորտակման հետևանքով ավելի քան 300 մարդ էր զոհվել, մեծ մասը՝ դպրոցականներ:










