Մահվան ելքով ՃՏՊ Տաշիր-Ստեփանավան ճանապարհին
Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին երեկ ժամը 18.50-ի սահմաններում«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը՝ 1969 թ. ծնված Սամվել Մելիքսեթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:










