Լոնդոնյան «Թաուերի» ապակյա զբոսուղին անհավանական տեսարաններ է առաջարկում այցելուներին (լուսանկարներ, տեսանյութ)
Վերջերս Փարիզի Էյֆելյան աշխատարակը ապակյա զբոսուղի էր տեղադրել` այցելուներին գլխապտույտ առաջացնող տեսարաններ առաջարկելով:
Ինչպես գրում է CNN –ը` նույն հնարքը կիրառվում է նաև Լոնդոնի «Թաուեր» աշտարակում: Մայրաքաղաքի 120-ամյա կամուրջը, որն անցնում է Թեմզա գետի վրայով, վերջերս է ներկայացրել թափանցիկ զբոսուղին, որը թույլ է տալիս այցելուներին՝ տեսնել 42 մետր ներքև գտնվող տեսարանները:
Ապակյա զբոսուղին 1980-ականներից ի վեր առաջին փոփոխությունն է, որն արվել է կամրջի կառուցվածքում: Երկրորդ զբոսուղին` արևելյան կողմում, կբացվի դեկտեմբերի 1-ին:

















