Զինված հանցագործն ԱՄՆ-ում մարդկանց է պատանդ վերցրել
Զինված տղամարդը ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Նորման քաղաքում երկու մարդու է պատանդ վերցրել: Ավելի ուշ հանցագործը հանձնվել է ոստիկանությանը. hաղորդել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Թոմ Իսլին:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նրա խոսքերով՝ տղամարդ և կին պատանդներին գերի է վերցրել 29-ամյա Դևին Ռոջերսը, ով ատրճանակ է ունեցել: Հանցագործը տեղական ժամանակով ժամը 12:30-ին մտել է եռահարկ շինություն, բարձրացել երկրորդ հարկ և ներխուժել գրասենյակներից մեկը:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության հատուկջոկատայինները: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները փակել են դեպի գրասենյակ տանող ճանապարհներն ու տարհանել են մարդկանց:
Իշխանություններին հաջողվել է անմիջապես կապ հաստատել հանցագործի հետ, և 4 ժամ բանակցելուց հետո նա հանձնվել է: Նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն, որևէ պահանջ չի ներկայացրել:










