Ռուսաստանը 7-րդ մարդասիրական ավտոշարասյունն է ուղարկել Ուկրաինա

10:48 • 12.11.14

Life News-ը հայտնում է, որ Ռուսաստանն իր յոթերորդ մարդասիրական ավտոշարասյունն է ուղարկել Դոնբաս: Ավտոշարասյունը ձևավորվել է Ռոստովում:

 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների համար միջոցների հավաքին մասնակցել են Ռուսաստանի տարբեր շրջանների բնակիչներ:

 

Ռուսաստանը սկսել ե հումանիտար ավտոշարասյուներ ուղարկել Ուկրաինայի արևելք այս տարվա օգոստոսից: Մինչ այս՝ վեց ավտոշարասյուների միջոցով, Ուկրաինա է հասցվել ավելի քան ութ հազար տոննա բեռ, այդ թվում՝ սննդամթերք, դեղորայք, հագուստ, վառելիք, շինանյութ: