Վարույթն իրականացնողը քրգործին է կցել վկային հարցաքննելու վերաբերյալ կեղծ արձանագրություն. ՀՔԾ

12:24 • 12.11.14

Քաղաքացի Արթուր Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է ՀՔԾ կայքը:


Քաղաքացի Արթուր Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել և քրեական գործին է կցել վկային, իբր, հարցաքննելու վերաբերյալ կեղծ արձանագրություն:


Կատարվում է նախաքննություն: