ԱՄՆ-ում հայկական մաֆիայի պարագլուխ «Կապոնեն» ազատազրկվել է 32 տարով

12:44 • 12.11.14

CBS Los Angeles-ը հայտնում է, որ «Հայկական ուժի» (Armenian Power)՝ ԱՄՆ-ում հայկական գանգստերական խմբավորման պարագլուխ Մհեր Դարբինյանն ազատազրկվել է 32 տարով:

 

Հարավային Կալիֆորնիայում գործող խմբավորումը հարյուր հազարավոր դոլարներ է շորթել խաբեության միջոցով:

 

Դարբինյանն ազատազրկվել է՝ մեղավոր ճանաչվելով ռեկետության, դրամաշորթության և այլ հանցագործությունների համար: Նա հայտնի է Hollywood Mike և Capone մականուններով:

 

2011-ին խմբավորումը բացահայտվել էր, և Դարբինյանին ու ևս իննսուն մարդու մեղադրանք էր ներկայացվել: Այժմ նրանցից 87-ն ազատազրկված է: